ՀՀ Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիանա Ռաֆայելյանը հայտնում է.
«Քանի որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր հրապարակել է Գարիկ Գալեյանի դատավճիռը, և ապակեպատ դահլիճի հակառակ կողմում այնքան էլ պարզ չի լսվել այն, տեղադրում եմ անհրաժեշտ տեղեկությունները:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 17 ին հրապարակել է ամբաստանյալ Գարիկ Գալեյանի դատավճիռ: Գարիկ Գալեյանը մեղադրվում է ՀՀ նոր Քր. Օր 396 հոդվածի 1 մասի (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը) և ՀՀ նախկին Քր.Օր. 258 հոդվածի 3 մասի 1 կետի (խուլիգանություն/ հատկանիշներով);
ՀՀ ՔՐ Օր. 258 հոդվածի 3 րդ մասի 1 կետով Գալեյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, ՀՀ Քր. Օր. 396 հոդվածի 1 մասով՝ 1 տարի ազատազրկման: Հանցանքների համակցման եվ մասնակի գումարման արդյունում նշանակվել է 2 տարի ազատազրկում, որից հաշվակցվում է անազատության մեջ գտնված 6 ամիս 21 օրը:
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի, իսկ չբացակայելու մասին արգելքը և գրավը թողնվել են անփոփոխ»։