Հասարակություն

Կոմիտասի լուսատուների հին համակարգը փոխարինվել է LED լուսատուներով

Կոմիտասի լուսատուների հին համակարգը փոխարինվել է LED լուսատուներով

 «Երքաղլույս ՓԲԸ»-ն հայտնում է, որ Կոմիտասի պողոտայի լուսավորության արդիականացման լայնածավալ աշխատանքներն ավարտված են:

«Այսուհետ մեր սիրելի պողոտան կդառնա ոչ միայն ավելի պայծառ և ապահով, այլև նոր շունչ կհաղորդի գիշերային քաղաքին:

Պողոտայի լուսատուների հին համակարգը փոխարինվել է ժամանակակից, գերհզոր LED լուսատուներով, ինչը առանձնանում է բացառիկ լուսային արդյունավետությամբ, էներգախնայողությամբ և տևական ծառայության հնարավորությամբ:

Սա մի նոր քայլ է` ուղղված բոլորիս հարմարավետությանը, ինչպես նաև կարևոր ներդրում ` մեր քաղաքի լուսավորության ձևավորման գործում:

Միասի՛ն կառուցենք Երևանի վաղվա օրը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական