Հասարակություն

«Մեզ ագրեսիվ headhunting է պետք». վարչապետ

Կառավարության նիստին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով բանակում աղջիկների ծառայության մասին, նշեց, որ յուրաքանչյուր զորակոչի 1-2 հոգի է դիմում կամավոր ծառայության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ առնվազն երկրաչափական պրոգրեսիա է պետք. «Գոնե հասնենք 50-100, ասենք՝ լավ»։

Պաշտպանության նախարարը պարզաբանեց, որ կարծրատիպերի խնդիր կա։

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ պարեկային ոստիկանությունում էլ այդ պրոբլեմը կա. «Մեզ ագրեսիվ հeadhunting է պետք, որպեսզի գնանք այդ ուղղությամբ։ Եվ մենք այս ուղերձը պետք է տանք և՛ տղաներին, և՛ նրանց մայրերին։ Մի՛ դեֆորմացրեք, որովհետև դա 5, 10, 20 տարի հետո չի կարող չարտահայտվել։ Բացառված է»։