Հունվարի 16-ին, ժամը 04:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 04։39-ին։ Այրվել են խանութի պահեստային հատվածը (մոտ 30 քմ) և սրահից մոտ 10 քմ հատված, ջերմահարվել են մոտ 60 քմ տարածք սրահից և կից կայանած «Kia» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ։