Հասարակություն

Հայաստանը ներառվել է 2025 թ.-ի ճամփորդական ուղղությունների ցանկում

Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են.

«Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում։

Զբոսաշրջության կոմիտեն ուրախ է հայտնել, որ Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում:

«Հայաստանը փոքր է միայն աշխարհագրորեն», – նշում է մարքեթինգի փորձագետ Նադիա Պասկուալը։ Ունենալով հիասքանչ բնություն, հարուստ մշակույթ, ավելի քան 6000 տարվա գինեգործության պատմություն և անսահման հնարավորություններ ակտիվ զբոսաշրջության համար՝ Հայաստանը առաջարկում է անմոռանալի փորձառություններ։

Ինչպես նաև հիշեցնում Միլան, Հռոմ և Վենետիկ ուղիղ չվերթների մասին, որոնց շնորհիվ Հայաստանյան արկածները ավելի հասանելի են դառնում»։