Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեցին Փարաքարի ավագանու լիազորությունները։ Այնտեղ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Այժմ ԿԸՀ-ն Փարաքարում ՏԻՄ արտահերթ ընտրությունների օր պետք է նշանակի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն երկրորդ համայնքում ՔՊ-ն նախնական քվեարկություն է անցկացրել, և արդյունքները գնահատում են շատ դրական. «Ժողովրդավարական ևս մի շատ կարևոր ինստիտուտ է կայանում հանրապետությունում»,- ասել է վարչապետը։