Հասարակություն

Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի շրջանառությունը. ԱՆ

Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի  շրջանառությունը. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։

Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով , անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել:

Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերն են.

  • հղիները,
  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,
  • 65 տարեկանից բարձր անձինք,
  • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
  • բուժաշխատողները,
  • փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար, կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական