Մեր տղաների մոտավորապես 60%-ին կյանքի մեկնարկին, ում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ, դեգրադացնում ենք իրենց ամբողջ հետագա կյանքը. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկել է ուշադրություն դարձնել, թե ինչպես են վերաբերվում տղաներին.
«Աղջիկների համար ստեղծում ենք իրավիճակ, որ նրանք անընդհատ ապացուցելու բան ունեն, ոչ մեկը չի հովանավորում, ոչ մեկը չի ասում՝ «վայ, վայ, վայ, ճաշիկ կուտես, թե չես ուտի», և սա մեր մեջ խոր դեֆորմացիաներ է առաջացրել, խոր դեգրադացիաներ է առաջացրել, խոր պրոբլեմներ է առաջացրել»,- ասել է նա։ Ըստ վարչապետի, սա երևում է նաև մարտական իրադրություններում. «Հետո տեսնում ենք մարտական իրադրությունները գնահատելու հանրային ընկալման մեջ»։ Նա նշել է, որ այս պրոբլեմը որևէ կերպ պետք է լուծել.
«Մենք, որպես հանրություն, որպես կառավարություն, որպես պետություն, չունենք այդ գիտելիքը, չունենք, որ հասկանանք՝ սա ինչ հետևանքների է բերում։ Չունենք էդ գիտելիքը․ հիմա ինչքան էլ դատափետենք, չունենք»։