«Արմավիր» ՔԿՀ կալանավորը ածելիի սայրով վնասել է հիմնարկի երկու աշխատակցի։
Radar Armenia-ն արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկացավ, որ 2025թ. հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Ռ․Պ․-ն դատական նիստի տեղափոխվելու նպատակով քրեակատարողական ծառայողների կողմից ուղեկցվել է հիմնարկի համապատասխան տեղամաս, որտեղ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին՝ իր մոտ թաքցված ածելու սայրով վնասվածքներ պատճառելով ծառայողներից երկուսի դեմքի հատվածում։
«Կալանավորված անձը սահմանված կարգով վնասազերծվել է։ Վնասվածքներ ստացած ծառայողներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն»,- հայտնեցին ՔԿԾ-ից։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հայկ Մագոյան