Հասարակություն

Գյուղատնտեսության համաժողով Բեռլինում

Գյուղատնտեսության համաժողով Բեռլինում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը աշխատանքային այցով գտնվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային 17-րդ համաժողովին և գյուղատնտեսության նախարարների տարեկան հավաքին մասնակցելու նպատակով:

Այցի շրջանակում նախարարը Գերմանիայում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Գերմանիայի երկրամասերում ՀՀ պատվո հյուպատոսներին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը և ներդրումային գրավչությունը։

Քննարկվել են Գերմանիայի երկրամասերում Հայաստանի տնտեսությունը խթանող միջոցառումների անցկացման հնարավորությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական