Հասարակություն

Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնում է.

«Հունվարի 16-ին ընդունել եմ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին:

Շնորհավորել եմ Հայաստանում առաքելությունն ստանձնող ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի ռազմական կցորդ նշանակելու հանգամանքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին շնորհակալություն եմ հայտնել՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար, և հանդիպման ավարտին պարգևատրել «Ռազմական համագործակցության համար» մեդալով»: