Այսօր ցերեկային ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ինչի արդյունքում նշված գոտիներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, և դիտվել է ամպամածության էական նոսրացում: Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում: