Հասարակություն

Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը

Արդարադատության նախարարությունից հայտնում են.

«Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը շնորհավորել և վկայականներ է հանձնել սնանկության գործով կառավարչի որակավորման երկփուլ ստուգումը հաղթահարած 11 անձի: Նախարարի տեղակալը հաջողություններ է մաղթել նրանց, ակնկալելով, որ նրանք մեծ ներդրում կունենան մասնագիտական ոլորտի կատարելագործման գործում։

Սնանկության կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ, սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ Տիգրան Սահակյանը ևս շնորհավորել է ստուգումը հաղթահարած անձանց և պատրաստակամություն է հայտնել համագործակցել սնանկության գործով ապագա կառավարիչների հետ»: