Հասարակություն

«Տղաների 17-18 տարեկանը լրանալուց առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ տղաների՝ զորակոչային տարիքի մոտենալուն զուգահեռ «զանգվածային հիվանդություններ են ի հայտ գալիս»․ «Ինչպե՞ս եղավ, որ երեխան ամբողջ կյանքն առողջ է եղել, բայց 17-18 տարեկանը լրանալուց 2 ամիս առաջ հիվանդությունների փունջ ա հայտնվում»։

Վարչապետի խոսքով՝ բանակից ազատվելու երևույթի 30-ամյա պրոցեսի հետևանքները ամբողջությամբ չենք գիտակցում. «Հանրության մի մասը գիտի, որ ապօրինի է ազատվել բանակից, գիտի, որ իր մերձավոր շրջապատը դրա մասին գիտի, իր ընկերները գիտեն»։ Ըստ նրա՝ սա որոշակի հոգեբանական արգելքներ է ձևավորում։