Հասարակություն

Հայաստանն ու ԵՄ-ն գրեթե վերջնականացրել են բանակցությունները. Պարույր Հովհաննիսյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը այսօր հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը հիանալի քաղաքացիական նախաձեռնություն է:  

«Այդ նախաձեռնությունը հենց սկսեց քաղաքացիական հասարակությունից և խորհրդարանը դրան արձագանքեց: Միգուցե հիմա իրավիճակը էլ ավելի խնդրահարույց է, դժբախտաբար, բայց եթե մենք ունենանք պատշաճ կամք և աջակցություն ԵՄ անդամ պետություններից, կարծում եմ՝ կկարողանանք դրական արդյունքների հասնել»,- ասել է նա:

Հովհաննիսյանը նշել է, որ գրեթե վերջնականացրել են բանակցությունները Եվրամիության հետ առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ 

«Գրեթե վերջնականացրել ենք բանակցությունները Եվրամիության հետ մեր առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ Մոտ շաբաթների ընթացքում համապատասխան հանդիպում կկազմակերպենք քաղհասարակության հետ՝ արդյունքները ներկայացնելու համար»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։