Հանրապետության տարածքում հունվարի 16-18-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ, հունվարի 16-19-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հունվարի 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: