Հասարակություն

«Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր ունի իր պարտավորությունները». Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ արտաքին ագրեսիայի դեպքում իրականացվելիք քայլերին․ «Որևէ հրամանի կարիք չկա, որովհետև զինված ուժերում կան ընդունված որոշումներ, և սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր ունի իր պարտավորությունները, որոնք որևէ մեկը չի չեղարկել։ Հայաստանի սահմանների անձեռնամխելիությունը որևէ մեկը չի չեղարկել և չի կարող չեղարկել»,- ասել է նա։

Պապիկյանը նաև նշել է, թե չէր ցանկանա խոսույթը տեղափոխել պատերազմական տիրույթ։