Հասարակություն

«Ամառային զորակոչի թիվն ավելացել է, նույնն ակնկալում եմ ձմեռային զորակոչին». Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ամառային զորակոչի թիվն ավելացել է, նույնն ակնկալում եմ ձմեռային զորակոչին». Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամառային զորակոչի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1/5-ով. հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ նույնն ակնկալում է նաև ձմեռային զորակոչին։ Նա նշել է, որ իր գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ. «Փորձում ենք վերանայել զորակոչի ձևն ու բովանդակությունը։ Հիմքում պետք է դրված լինի զինակոչիկի ֆունկցիոնալությունը»։ 

Ըստ նրա՝ կան զինակոչիկներ, որոնք, առաջին հայացքից, այսօրվա կառուցակարգերով պետք է ազատվեին զորակոչից, սակայն չեն տարբերվում մյուսներից ոչ իրենց աշխատանքային ոլորտով, ոչ զբաղվածությամբ. 

«Սա էապես կփոխի ընդհանուր պատկերն ու կբերի նրան, որ կլինի ավելի օբյեկտիվ զորակոչ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական