Հասարակություն

«Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում». Հայրապետյան

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելուն և բողոքի հայտագիր ներկայացնելուն։

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ այս հաղորդման փակման հարց ևս առաջանա, Մխիթարյանը վստահեցրել է. «Այո, միանշանակ։ Եթե հիշում եք՝ նմանօրինակ բովանդակությամբ մեկ այլ հեռուստահաղորդում կար, որն արգելափակված է, չի հեռարձակվում՝ Սոլովյովի հաղորդումը։ Վերջին ամիսների տպավորությունն այն է, որ մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը»։

Հայրապետյանի խոսքով՝ բոլոր հաղորդումները, որոնք կհեռարձակվեն երկրի տարածքում, իրենց հեռուստաբովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությանը, ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում․

«Այսօր բողոք ենք ներկայացրել հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում կլինի կոնկրետ արձագանք, և դրանից հետո ԲՏԱ նախարարությունը կհստակեցնի իր անելիքները»,- հայտարարել է նախարարը:

Հարցին՝ մասնավորապես ի՞նչ է հնչել, որ ինքնիշխանությանը դեմ է եղել, Հայրապետյանը պատասխանեց.

«Հիմա չեմ ուզում անդրադառնալ այդ թեզերին: Ընդամենը կարող եմ ասել, որ այդ հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին»։