Քաղաքական

Ովքեր են աշխատել Հայաստան֊ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրության վրա

Ովքեր են աշխատել Հայաստան֊ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրության վրա

ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Ստորագրելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահագների միջև ռազամավարական համագործակցության կանոնադրությունն` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեր հարաբերությունները բարձրացրեցին ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ մակարդակի։

Դրանից քիչ անց փորձագետներից մեկը հարցազրույցում հայտարարում է, թե իբր իրենք ամիսներ շարունակ աշխատել են այս փաստաթղթի վրա:

ԸՆԴԳԾՈՒՄ ԵՄ. Հայաստան֊ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը հնարավոր է դարձել ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ, միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցներն ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական