Վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ:
Այն ղեկավարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդի կազմում ընդգրկված են նաև մի շարք նախարարներ, այդ թվում՝ ՆԳ, ՊՆ, արդարադատության, ֆինանսների, առողջապահության, ԿԳՄՍ, ԲՏԱ, ՇՄ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները։ Հանձնաժողովում ընդգրկված են նաև ԱԽ քարտուղարը, ԱԱԾ պետը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը և այլ պաշտոնյաներ։