Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Radar Armenia-ի հարցին ի պատասխան անդրադարձել է սպայակազմի փորձառության շուրջ արևմտյան կամ այլ երկրների ռազմական գերատեսչությունների հետ համագործակցությանը․
«Մեր միջազգային գործընկերների հետ էական աշխատանք ենք կատարում, որ մեր ԶՈւ սպաների կրթական մակարդակը բարձրացնելու հնարավորություն ստանանք»,- ասել է նա։ Ըստ Պապիկյանի, կան պայմանավորվածություններ, բայց կա նաև լեզվական խնդիր, որը հաղթահարելու համար ԶՈւ-ում ծրագրեր են մշակում և իրականացնում։
Ըստ նրա, սա ենթադրում է, որ սպան, որ պետք է գնա վերապատրաստման կամ կրթություն ստանալու, հնարավորություն է ստանալու մինչև մեկնելը շուրջ 1 տարի տվյալ երկրի լեզուն սովորել հայրենիքում։