Հասարակություն

«ԱՄՆ նոր վարչակարգի հետ քննարկումները շարունակական կլինեն». Գալյան

«ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը կնպաստի կապերի խորացմանն ու բարելավմանը»,- հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի։ 

«Շատ ինստիտուտների կայացման և զարգացման գործում Հայաստանում Ամերիկայի դեսպանության ջանքերն են ներգրավված եղել, հատկապես՝ կոռուպցիայի կանխարգելման գործում»,-նշել է նա։

Գալյանի խոսքով՝ տարիներ շարունակ քննարկման առարկա է եղել ԱՄՆ-ի և Հայաստանի երկկողմ հնարավոր պայմանագրի կնքումը։

«Կարծում եմ՝ քննարկումնները նոր վարչակարգի հետ շարունակական կլինեն, խոսքը իրավական փոխօգնության և հանձնումների հնարավոր պայմանագրի մասին է»։