Հասարակություն

Պատգամավորի ավտովթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ). այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին, ժ․16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Պարզվել էր, որ ողբերգական ավտովթարից զոհվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը։

Հայկ Մագոյան