ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է պետպատվերի գնային քաղաքականությանը՝ նշելով, որ այս տարի պատրաստվում են անդրադառնալ այդ հարցին․
«Մենք հասկանում ենք, որ թե բժշկական նշանակության ապրանքները, թե դեղորայքը թանկանում են, և, ընդհանուր առմամբ, մեր ծառայությունները որոշակի վերանայման կարիք ունեն։ Այս պահին մեր աշխատանքային խումբը կենտրոնացած է գների վերանայման վրա, և վերանայելով ծառայությունների բովանդակությունը՝ առաջիկայում, առավել զգայուն հատվածներում, կկիրառվեն գնային քաղաքականության փոփոխություններ»։