Հասարակություն

Վլադիմիր Վարդանյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան առթիվ

Վլադիմիր Վարդանյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան առթիվ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցավակցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին։

Իմ անունից և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր վիշտը։

Աստված թող հոգին լուսավորի»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ երեկ ավտովթարից զոհվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական