Հասարակություն

17-ամյա երիտասարդի մոտ դանակ ու գազային ատրճանակ է հայտնաբերվել

17-ամյա երիտասարդի մոտ դանակ ու գազային ատրճանակ է հայտնաբերվել

Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։

Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և գազային ատրճանակ։ Սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

17-ամյա երիտասարդի խուզարկությամբ դանակն ու ատրճանակը հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական