ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում 2024 թվականին մետապնեվմովիրուսի դեպքեր չեն գրանցվել․ այս տարի դեռևս որևէ դեպք չի արձանագրվել։
Նախարարի խոսքով՝ իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ, որպեսզի ստացվի տեղեկատվություն տարածաշրջանում իրավիճակի և Հայաստանում տարածման ռիսկերի վերաբերյալ. «Ընդհանուր առմամբ, այս պահին թե սուր շնչառական վարակների, թե քովիդի, թե գրիպի առումով, ունենք միջին իրավիճակ։ Այս պահին որևէ անհանգստացնող խնդիր չենք դիտարկում»,— ասել է նա՝ շեշտելով, որ կա սեզոնային ակտիվության ավելացման ռիսկ։