Հասարակություն

«2025-ին կմեկնարկեն պոլիկլինիկաների կառուցումներ, ոչ թե վերակառուցումներ». նախարար

«2025-ին կմեկնարկեն պոլիկլինիկաների կառուցումներ, ոչ թե վերակառուցումներ». նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է 2024-ին ենթակառուցվածքների մասով իրականացված փոփոխոխություններին։

«Այլևս զերծ ենք մնալու հին կառույցների վերակառուցման նախագծերից և ստեղծում ենք նոր տիպային կոնցեպտին համարժեք մոդելներ, որոնք տեղակապվում են մարզերում ու արտահայտում են ոչ միայն բուժծառայության նոր բովանդակությունը, այլ նաև, արդեն բարոյապես և ճարտարապետական, էներգախնայողության առումով համապատասխանում են նոր ստանդարտներին»,- ասաց նախարար Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ 2025-ին կմեկնարկեն պոլիկլինիկաների կառուցումներ, ոչ թե վերակառուցումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական