Հասարակություն

«Խստացվել են լիցենզիա ստանալու պահանջները». Ավանեսյան

«Խստացվել են լիցենզիա ստանալու պահանջները». Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ խստացվել են բուժկենտրոններին լիցենզիա տալու պահանջները։ 

«Բազմաթիվ դեպքեր կան, երբ կենտրոնը դիմում է լիցենզիայի համար և չի ստանում, քանի որ չի համապատասխանում պահանջներին, դեպքեր են լինում՝ մի քանի անգամ դիմելուց և մերժվելուց հետո վերացնում են խնդիրները և  լիցենզավորվում»,- ասել է Ավանեսյանը։ 

Նախարարի խոսքով՝ օրենքը փոխելուց հետո բժշկական կազմակերպությունները լիցենզավորվելու են հինգ տարին մեկ։

«Սա մեզ տալու է հնարավորություն, որ պահանջները փոխելու դեպքում բժշկական հաստատությունը հաստատի, որ պահանջներին համապատասխանում է»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ խստացվելու են լիցենզավորման պայմանները բոլոր ոլորտներում։

«Այս պահին լիցենզավորման պահանջների վերանայված փաստաթուղթը գտնվում է շրջանառության մեջ․ եթե հայտնաբերվում են խնդիրներ, կասեցվում են լիցենզիաները։ Նման դեպքեր արդեն եղել են»,- ասել է նախարարը։

Ըստ նախարարի՝ սա է ճանապարհը դաշտը կարգավորելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական