«Մեկնարկել է քաղաքաշինության կոմիտեի պատվերով Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի 15 շենքերի շինարարությունը, որտեղ լինելու է 308 բնակարան». այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ 24 վթարային շենքերի փոխարեն կկառուցվի 15 շենք, որոնց շինարժեքը շուրջ 10 մլրդ դրամ է․
«Սպիտակում ավարտական փուլում է գտնվում վթարային 2 շենքի փոխարեն 4 մասնաշենքից բաղկացած 36 բնակարանանոց բազմաբնակարանային շենքի կառուցման ծրագիրը։ Շինաշխատանքների արժեքը կկազմի 660 մլն դրամ»,- ասաց նա։