Հասարակություն

Ավտովթարից զոհվել է պատգամավոր Մհեր Սահակյանը

Ավտովթարից զոհվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ «Հայաստան» խմբակցությունից։

Նրա մեքենան Տիգրանաշենի ոլորանների հատվածում ընկել ձորը։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ իր ֆեյսբուքի էջում հայտնել է. «Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է»։

Մհեր Սահակյանը 37 տարեկան էր, չորս երեխաների հայր։

Հայկ Մագոյան