Հասարակություն

Դատավորը ավելի քան 40 քրեական գործով ակտը ուշ է հանձնել կողմերին

Դատավորը ավելի քան 40 քրեական գործով ակտը ուշ է հանձնել կողմերին

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն։

Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանը։

ԲԴԽ անդամներ Կարեն Թումանյանն ու Երանուհի Թումանյանցը դեմ են եղել այս որոշմանը՝ կողմ քվեարկելով նրա լիազորությունները դադարեցնելու օգտին։

Ըստ ԲԴԽ որոշման՝ դատավորը, պարտավոր լինելով եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո, ոչ ուշ, քան 5 օրում, պատճենը հանձնել կողմերին, չի կատարել այն և ավելի քան 40 քրեական գործով մինչև 1 տարով ուշացրել է դատական ակտերի պատճեները հանձնելը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական