Հասարակություն

Հայաստանն Իրանի հետ հարուստ օրակարգ ունի

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։  Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։ Հանդիպմանը մասկացում էին ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Նշել է` այս տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բոլոր ոլորտներում։

Նախարար Խուդաթյանն առանձնակի կարևորել է հատկապես Էներգետիկ և ճանապարհաշինության ոլորտներում առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։