Հասարակություն

Ինչ փուլում են դպրոցաշինության ծրագրերը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մանրամասներ է հայտնել դպրոցաշինության ու մանկապարտեզաշինության ծրագրերից։

«500 մանկապարտեզի ծրագրի շրջանակներում այս պահին ավարտված է 195 մանկապարտեզ, ընթացքում է գտնվում 136-ը, իսկ նախապատրաստական այս կամ այն փուլում է 64 մանկապարտեզ։ Ընդհանուր՝ 395, իսկ 105-ը այս պահին գտնվում են տեղորոշման ուսումնասիրության աշխատանքների փուլում»,- ասել է նա։

Ըստ Վարդանյանի՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման շրջանակներում տեղորոշված, հստակեցված է 315 դպրոց. «Այդ թվում ավարտված և մոտ օրերս ավարտվող 46 դպրոց, ընթացիկ փուլում գտնվող՝ 27 դպրոց։ 142 դպրոցի համար կնքված են նոր պայմանագրեր, որոնցից 12-ի դեպքում վերանորոգման աշխատանքների պայմանագրեր են։ Նախապատրաստական փուլում են գտնվում 100 դպրոցի աշխատանքներ, որոնց 40-ը այս պահին գտնվում են գնման գործընթացում»։