Հասարակություն

Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման թռիչքի ծախսերը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման թռիչքի ծախսերը։

«Հարգելի՛ գործընկերներ,

տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին:

Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար: Նշված հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրեմ»: