Հասարակություն

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 13.00-ից 17.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։

Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։