Հունվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11։00-ի սահմաններում Երասխ գյուղում՝ շրջանաձև խաչմերուկում, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Աշոտ Ս․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով Պարույր Սևակ գյուղից դեպի Երևան ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարերին, էլեկտրասյանը, տապալելով այն և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ավտոմեքենայի դիմացի անվահեծը պոկվել է և շպրտվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Կաքի տեղեկություններով՝ վարորդ Աշոտ Ս․-ն զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։