Հասարակություն

Կոտայքի մարզում «Lexus»-ն ընկել է սահքի մեջ և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Զոհրաբ Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է, իսկ այն սպասարկող ընկերությունը աշխատանք չի կատարել՝ ճանապարհը մշակելու ուղղությամբ: