Հասարակություն

«Տեղումներն առաջանում են ձևավորված ինվերսիոն մառախուղի շերտից»

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

«Հարգելի քաղաքացիներ   

ՀՀ տարբեր բնակավայրերում, եթե նկատում եք մթնոլորտային տեղումներ՝ անձրևի կամ ձյան տեսքով, մի շտապեք ասել, թե ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը չէր կանխատեսել այդ տեղումները:

Այդ տեղումները իրական տեղումներ չեն: Դրանք առաջանում են հանրապետությունում ձևավորված ինվերսիոն  մառախուղի շերտից:  Այդ երևույթները կոչվում են.
կոնդենսացիա(գոլորշի վիճակից անցում հեղուկ վիճակի՝ առաջանում են   կաթիլների տեսքով), սուբլիմացիա (գոլորշի վիճակից 0°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում անցում պինդ վիճակի՝ առաջանում են   փաթիլների տեսքով):