Հասարակություն

Օրվա ո՞ր ժամին է պետք սուրճ խմել

Սուրճը կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա, սակայն առավոտյան այն խմելը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս մասին են վկայում European Heart Journal-ում հրապարակված տվյալները։

Գիտնական Լու Ցիի խոսքով, գիտնականներն առաջին անգամ ուսումնասիրել են սուրճ խմելու ազդեցությունը առողջության վրա։ Անալիզի ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են 40 հազար մարդու սնունդն ու կյանքը և եկել այն եզրակացության, որ միայն առավոտյան սուրճ խմող մարդիկ ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղի զարգացումից։ Նշվում է, որ նման հարաբերակցություն չի նկատվել ըմպելիքն ամբողջ օրվա ընթացքում խմողների մոտ։

Գիտնականներն ընդգծել են, որ աշխատանքի արդյունքները հաշվի են առել կարևոր գործոններ, այդ թվում՝ գենետիկան, քրոնիկական հիվանդությունները և սննդային սովորությունները։