Հասարակություն

Հունվարը՝ մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ամիս

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ հունվարն հայտարարված է որպես մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ամիս։ Մարդկանց թրաֆիքինգի հետևանքով աշխարհի միլիոնավոր մարդիկ զրկված են իրենց իրավունքներն իրացնելու, ազատ ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից։

Մարդկանց թրաֆիքինգի մասին 2024թ․ զեկույցն անդրադարձել էր կատարված մարդկանց թրաֆիքինգի նպատակով տեխնոլոգիաների կիրառման խնդրին։ Թրաֆիքինգ իրականացնողներն օգտագործում են առցանց հարթակները զոհերին հավաքագրելու, նրանց վերահսկելու ու խաբեությամբ թրաֆիքինգի ենթարկելու նպատակով և մնում են չբացահայտված։

Տեխնոլոգիաները սակայն կարող են նաև ազդեցիկ միջոց լինել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում՝ օգնելով տարածել տեղեկատվություն, աջակցել զոհերին, օգնել քննությունների անցկացմանը և միտումների բացահայտմանը։

Կառավարությունները պետք է համագործակցեն բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տեխնոլոգիական ընկերությունների, ՀԿ-ների, թրաֆիքինգ վերապրած անձանց հետ, որպեսզի հնարավոր լինի մշակել տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ իրականացվող մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետ քաղաքականություն և ռազմավարություն։