«Արտաքին հետախուզական ծառայության կայացումն ընթացքի մեջ է, այս օրենսդրական փոփոխությունը դրա ապացույցն է». հայտարարել է արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը՝ հավելելով, որ ընթացքը համարում են բավարար։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է պետական գաղտնիքի թույլտվություն տալու իրավունքը վերապահել ծառայությանը։