Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Արագածոտնի մարզում հիմնանորոգվել է Տ-1-68, Ներքին Բազմաբերդ (Տ-1-65)-Կաքավաձոր (Տ-1-60) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+100 հատվածը։
Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը 4.1կմ է։
Ճանապարհը Թալինը կապում է Ներքին Բազմաբերդի եւ Կաքավաձորի հետ։
Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգ եւ այլն։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։