Միայն 2024թ. 120 բենզալցակայանի, գազալցակայանի և հեղուկ վառելիքի պահեստարանի գործունեություն է դադարեցվել։ Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ամփոփելով 2024 թվականը։
«Դրանցից շուրջ 27-ը, որոնք իրենցից ներկայացրել են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններ, գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել են։ 2023-2024թթ. արդեն իսկ շուրջ 230 օբյեկտի գործունեություն է դադարեցվել, որոնցից շուրջ 60-ը՝ ապամոնտաժվել է»։
Խաչատրյանը հավել է, որ արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող մյուս տեխնիկական միջոցների կամ այլ պահեստամասերի մասով իրականացված վերահսկողության արդյունքում միայն 2024թ. 800-ից ավելի արտադրական վտանգավոր օբյեկտի գործունեություն է կասեցվել։