ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ օրհներգի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որ առաջարկում է փոխել հիմնի քառատողերի դասավորվածությունը։
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է, թե ինչ պատասխանատվություն է սահմանված օրհներգը ոչ թե օրենքով նախատեսված հերթականությամբ, այլ՝ ըստ ցանկության կատարելու համար։
Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, թե այդտեղ օրինախախտում չկա. «Չկա այնպիսի կետ, որ պարտադրի օրհներգը երգել հենց այս հերթականությամբ։ Գրված է՝ այս խմբագրությամբ, բայց չկա որևէ պարտավորություն, որ կասի՝ ոնց երգես»,- ասել է նա։