Հասարակություն

Փետրվարի 1-ից փոխվում են ԱՄՆ վիզայի հարցազրույցների ժամերը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ «Մուտքի ոչ-ներգաղթային վիզայի հարցազրույցները փետրվարի 1-ից անցկացվելու են առավոտյան ժամերին։

Եթե ձեր ոչ-ներգաղթային վիզայի հարցազրույցը նշանակված է փետրվարի 1-ին կամ հաջորդող օրերին ցերեկային ժամերի, ապա տեղեկացնում ենք, որ ձեր հարցազրույցի ժամը փոփոխվել է։ Մենք բոլոր դիմումատուներին ծանուցել ենք վերանշանակված հարցազրույցների ժամի և ամսաթվի մասին:

Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին:

Եթե Ձեր հարցազրույցը նշանակված է փետրվարի 1-ին կամ հաջորդող օրերին առավոտյան ժամերի, ապա տեղեկացնում ենք, որ ձեր հարցազրույցի ժամը փոփոխվել է։

Հորդորում ենք ստուգել էլ․ փոստի մուտքային նամակները և փոստաղբը (սպամ)՝ donotreply@usvisa-info.com կամ donotreply+visa-info.com@icontactmail3.com էլ․ հասցեներից հասցեներից ստացված ծանուցումը գտնելու համար։

Եթե դիմումը ներկայացրել եք տուրիստական գործակալության օգնությամբ, խորհուրդ ենք տալիս իրենց հետ ճշտել թարմացված ժամերի մասին տեղեկատվությունը»։