ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ատոմակայանի մասով տարբեր առաջարկներ են քննարկվում՝ հաշվի առնելով դրա ֆինանսական և տնտեսական մասը․
«Տարբեր երկրների անուններ են շրջանառվում, տարբեր ուսումնասիրություններ ենք անում, որոնք ավարտված չեն։ Չեմ հրապարակի, թե որ հայտերն են մեզ համար առավել հետաքրքրական, ընդամենը կասեմ, որ տարեվերջին կառավարության որոշումով ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում։ Արդեն կա հաստատված բյուջե, հաստիքացուցակ, առաջիկայում համալրումներ կանենք։ Այն զբաղվելու է հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինաշխատանքների որոշակի հսկողությամբ, տեխնիկական բնութագրերի կազմմամբ։ Այդ կազմակերպությունն ամբողջությամբ ընդգրկված է լինելու նոր ատոմակայանի կառուցման գործում՝ մինչև դրա շահագործման հանձնելը»։
Խուդաթյանն ավելացրեց, որ ատոմակայանի կառուցման ժամկետը մեծապես կախված է նրանից, թե որ մոդելը կընտրեն.
«Մոդելների կառուցման մեջ ժամանակային էական տարբերություններ կան»։