Հասարակություն

ԵՊՀ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի անվան կրթաթոշակ կտրվի

ԵՊՀ-ի հետ պայմանավորվածություն կա, որ հաջորդ ուստարուց արևելագիտության ֆակուլտետում սահմանվի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվան կրթաթոշակ. այս մասին հայտնել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նշենք, որ այսօր քննարկում էր կազմակերպվել Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակի առթիվ. «Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը մշտապես մնացել է առաջին նախագահի բարձրության ստվերում, և շատ հաճախ ժամանակակիցները չեն կարողանում գնահատել մեծերին՝ իրական հաղթանակը ստորադասելով պատրանքներին, արժանապատիվ խաղաղությունը՝ ամբարտավանության ճանապարհով մոտեցող կապիտուլյացիային։ Լևոն Տեր-Պետրոսյանը 20-րդ հարյուրամյակի մեծագույն պետական-քաղաքական այրն է՝ հաղթանակի և արժանապատիվ խաղաղության ներդաշնակ տեսլականով»,- ասել է Սուրենյանցը։