Հասարակություն

Արամ Ա. կաթողիկոսը ուղերձ է տարածել

Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսը կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ արք. Խաչերjանի հետ և իր մտահոգությունը հայտնել Լոս Անջելեսում բռնկված հրդեհի հետևանքների վերաբերյալ։ Արամ Ա-ն հետաքրքրվել է այնտեղ բնակվող հայերի մասին: 

Հայկական եկեղեցիները հայտարարել են, որ իրենց դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ապաստանել եկեղեցիներում։